Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ազարիան իր հայր Ամասիայի նման ըստ ամենայնի բարի գործեր կատարեց Տիրոջ առջև, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա ուղիղ ընթացավ Տիրոջ առաջ, բոլորովին այնպես, ինչպես արել էր իր հայրը՝ Ամասիան։ |
Նա տասնվեց տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և հիսուներկու տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունը Հեքեղիա էր, նա Երուսաղեմից էր։
բայց բարձունքների մեհյանները չվերացրեց, իսկ ժողովուրդը տակավին զոհեր էր մատուցում և խունկ ծխում բարձունքներում։
Ոզիասը թագավոր դարձավ տասնվեց տարեկան հասակում և հիսուներկու տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա երուսաղեմացի մոր անունը Հեքեղիա էր։