Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Փակեիայի մնացած գործերը և այն ամենը, ինչ նա արել է, նկարագրված են Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Փակեիայի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։

Տես գլուխը



Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:26
5 Խաչաձեւ Հղումներ  

Հերոբովամի մնացած գործերի մասին, թե նա ի՛նչ պատերազմներ մղեց, որքա՛ն ժամանակ թագավորեց, գրված է Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։


Օքոզիայի մնացած գործերը և այն ամենը, ինչ արել է նա, նկարագրված են Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։


Նրա դեմ գլուխ բարձրացրեց Ռոմելիայի որդի Փակեեն՝ իր զորապետը։ Նա հարվածեց նրան Սամարիայում՝ արքունի տան առաջ։ Նրա հետ էին Արգոբը և Արիեն, ինչպես նաև չորսհարյուրյակի միջից հիսուն հոգի։ Սպանեց նրան և նրա փոխարեն ինքը թագավորեց։


Հուդայի արքա Ազարիայի թագավորության հիսուներկուերորդ տարում թագավորեց Ռոմելիայի որդի Փակեեն։ Նա Սամարիայում Իսրայելի վրա թագավորեց քսան տարի։


Եզեկիայի մնացած գործերը, նրա քաջագործությունները, նրա ջրամբարների, ջրմուղի և քաղաք հասնող ջրատարի շինարարությունը նկարագրված են Հուդայի թագավորների ժամանակագրության մեջ։