Հերոբովամի կինը վեր կացավ ու գնաց Սարիրա։ Նա հազիվ էր տան դռնից ներս մտել, որ երեխան մեռավ,
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Գադդիի որդի Մանայեմը դուրս եկավ Թերսայից, մտավ Սամարիա, Սամարիայում հաղթեց Հաբիսի որդի Սեղղումին, սպանեց նրան ու փոխարենը թագավոր նստեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Գադդիի որդի Մանայեմը Թերսայից ելավ ու եկավ Սամարիա և Սամարիայում զարկեց Հաբիսի որդի Սեղղումին ու սպանեց նրան և թագավորեց նրա փոխարեն։ |
Հերոբովամի կինը վեր կացավ ու գնաց Սարիրա։ Նա հազիվ էր տան դռնից ներս մտել, որ երեխան մեռավ,
Հուդայի երկրի արքա Ասայի թագավորության երրորդ տարում Իսրայելի վրա թագավորեց Աքիայի որդի Բաասան։ Նա քսանչորս տարի թագավորեց Թերսայում։
Հուդայի երկրի արքա Ասայի թագավորության քսանյոթերորդ տարում Զամբրին Թերսայում թագավորեց յոթ օր։ Այդ ժամանակ Իսրայելի զորքը բանակատեղի էր դրել այլազգիների Գաբաթոն բնակավայրում։
Նրա դեմ գլուխ բարձրացրին Հաբիսի որդի Սեղղումն ու Կեբդաամը. նրանք ժողովրդի ներկայությամբ հարվածեցին նրան ու սպանեցին։ Նրա փոխարեն թագավորեց Սեղղումը։
Սեղղումի մնացած գործերը, նրա կազմակերպած դավադրությունները նկարագրված են Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։
Հուդայի արքա Ազարիայի թագավորության երեսունիններորդ տարում Իսրայելի վրա թագավորեց Գադդիի որդի Մանայեմը։ Նա տասը տարի թագավորեց Սամարիայում։