Հերոբովամի մնացած գործերի մասին, թե նա ի՛նչ պատերազմներ մղեց, որքա՛ն ժամանակ թագավորեց, գրված է Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Զաքարիայի մնացած գործերը նկարագրված են Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Զաքարիայի մնացած գործերի մասին գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։ |
Հերոբովամի մնացած գործերի մասին, թե նա ի՛նչ պատերազմներ մղեց, որքա՛ն ժամանակ թագավորեց, գրված է Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։
Օքոզիայի մնացած գործերը և այն ամենը, ինչ արել է նա, նկարագրված են Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։
Հերոբովամի մնացած գործերը, այն ամենը, ինչ նա արել է, պատերազմում նրա կատարած քաջագործությունները և թե ինչպես է Դամասկոսն ու Եմաթը Հուդայի երկրից վերադարձրել Իսրայելին, նկարագրված են Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։
Նրա դեմ գլուխ բարձրացրին Հաբիսի որդի Սեղղումն ու Կեբդաամը. նրանք ժողովրդի ներկայությամբ հարվածեցին նրան ու սպանեցին։ Նրա փոխարեն թագավորեց Սեղղումը։
Այս է այն խոսքը, որ Տերն ասել էր Հեուին. «Քո որդիներից միայն մինչև չորրորդ սերունդը պիտի նստի Իսրայելի գահին»։ Եվ այդպես էլ եղավ։
Սեղղումի մնացած գործերը, նրա կազմակերպած դավադրությունները նկարագրված են Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։