Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Իսրայելի դեմ, և Տերը նրանց շարունակ մատնեց ասորիների Ազայել արքայի և Ազայելի որդի Ադերի ձեռքը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Իսրայելի դեմ, և նրանց շարունակ մատնեց ասորիների թագավոր Ազայելի և Ազայելի որդի Բենադադի ձեռքը։ |
իսկ մեղքի ու հանցանքի քավության համար ընծայաբերված արծաթը Տիրոջ տուն չէր մտնում, այլ քահանաներին էր տրվում։
Իսրայելի ամբողջ սերունդը մերժեց Տիրոջը։ Տերը նրանց չարչարեց և ավարառուների ձեռքը մատնեց, մինչև որ նրանց իր երեսից հեռու վանեց։
Ես իմ հայացքը ձեր դեմ պիտի հառեմ, և դուք պիտի ընկնեք ձեր թշնամիների առաջ։ Ձեզ ատողները ձեզ պիտի հալածեն, և դուք փախստական պիտի լինեք, եթե անգամ որևէ մեկը չհալածի ձեզ։
«Մահ ուղարկեցի ձեզ վրա եգիպտացիների ճանապարհին և սրով կոտորեցի ձեր երիտասարդներին՝ գերեվարված ձեր երիվարների հետ, և այրեցի ձեր բանակատեղիներն իմ բարկության կրակով, բայց և այնպես չդարձաք ինձ»,- ասում է Տերը։
Տերը թշնամիներիդ առջև քեզ պարտության կմատնի. դու նրանց դեմ մեկ ճանապարհով կելնես, բայց յոթ ճանապարհով կփախչես նրանցից։ Ցրիվ կգաս երկրի բոլոր թագավորությունների մեջ։
Տերը սաստիկ զայրացավ Իսրայելի վրա և նրան մատնեց ավարառուների ձեռքը, որոնք կողոպտեցին նրանց։ Տերը մատնեց նրանց շրջակա թշնամիների ձեռքը, և նրանք չկարողացան դեմ կանգնել իրենց բոլոր թշնամիներին, որոնց հետ պոռնկացել էին։
Տերը սաստիկ բարկացավ Իսրայելի վրա և նրան մատնեց Միջագետքի ասորեստանցիների արքա Քուսարսաթեմի ձեռքը. նրան ծառայեցին ութ տարի։