Եղիան, պատասխան տալով, հիսնապետին ասաց. «Եթե ես Աստծու մարդ եմ, թող երկնքից կրակ իջնի և լափի քեզ ու քո հիսուն զինվորներին»։ Կրակ իջավ երկնքից և լափեց նրան ու նրա հիսուն զինվորներին։
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արքան նորից մի այլ հիսնապետ ուղարկեց նրա մոտ իր հիսուն զինվորներով։ Հիսնապետը եկավ ու ասաց նրան. «Ո՜վ Աստծու մարդ, արքան այսպես է ասում. “Անմիջապես ցա՛ծ իջիր այդտեղից”»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Թագավորը դարձյալ մի ուրիշ հիսնապետ ուղարկեց իր հիսուն մարդկանցով. նա պատասխանեց ու ասաց Եղիային. «Ո՛վ մարդ Աստծո, թագավորն այսպես է ասում. “Շուտով վա՛յր իջիր”»։ |
Եղիան, պատասխան տալով, հիսնապետին ասաց. «Եթե ես Աստծու մարդ եմ, թող երկնքից կրակ իջնի և լափի քեզ ու քո հիսուն զինվորներին»։ Կրակ իջավ երկնքից և լափեց նրան ու նրա հիսուն զինվորներին։
Եղիան, պատասխան տալով, նրան ասաց. «Եթե ես Աստծու մարդ եմ, թող երկնքից կրակ իջնի և լափի քեզ ու քո հիսուն զինվորներին»։ Աստծու կրակն իջավ երկնքից ու լափեց նրան ու նրա հիսուն զինվորներին։
Տե՛ր, բարձր է քո բազուկը, բայց նրանք դա չճանաչեցին. պիտի ճանաչեն ու ամաչեն, նախանձախնդրությունդ պիտի կլանի չխրատվող ժողովրդին, և այժմ էլ թող կրակը լափի հակառակորդներին։
Չարագործերն անօրեն ծրագրերն են խորհում՝ անիրավ խոսքերով կործանելով խեղճերին և դատի ժամանակ անտեսելով աղքատների խոսքը.
Տե՛ր, աչքերդ հառած հավատարմությանը՝ տանջեցիր նրանց, բայց նրանք ցավ չզգացին, ոչնչացրիր նրանց, բայց խրատ ընդունել չկամեցան, իրենց երեսներն ապառաժից ավելի կարծրացրին և չուզեցին դարձի գալ։
Երբ Հերովդեսը տեսավ, որ մոգերից խաբվել է, սաստիկ բարկացավ։ Մարդ ուղարկեց ու կոտորեց Բեթղեհեմում ու նրա շրջակայքում գտնվող երկու տարեկան ու ավելի փոքր բոլոր մանուկներին՝ ըստ այն ժամանակի, որը ճշտել էր մոգերից։
Հետևե՛ք և տեսե՛ք. եթե դեպի իր սահմանը՝ Բեթսամյուս է գնում, ուրեմն իմացե՛ք, որ նա է մեզ այս մեծամեծ չարիքները հասցրել, իսկ եթե՝ ոչ, ապա նրա ձեռքը չէ, որ մեզ պատուհասել է, այլ եղած պատիժները պատահական են»։