Գործք Առաքելոց 9:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ աշակերտները գիշերով վերցրին նրան ու պարսպից կախելով, զամբյուղի մեջ դրած՝ իջեցրին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աշակերտները գիշերով նրան վերցրին ու պարսպից կախելով՝ զամբյուղով ցած իջեցրին։ |
Բայց Անտիոքի աշակերտները որոշեցին, յուրաքանչյուրն ըստ իր կարողության, նպաստ ուղարկել Հրեաստանում բնակվող եղբայրների կարիքների համար,
Նրանց դավադրությունը Սողոսին հայտնի դարձավ, քանի որ գիշեր-ցերեկ քաղաքի դռների մոտ էին՝ նրան սպանելու դիտավորությամբ։
Երբ Սողոսը Երուսաղեմ եկավ, փորձում էր աշակերտներին հարել, բայց ամենքը վախենում էին նրանից, քանի որ չէին հավատում, թե իսկապես աշակերտ էր դարձել։
Եվ պարանով նրանց կախեց-իջեցրեց պատուհանից, որովհետև նրա տունը պարսպի մեջ էր, և ինքը բնակվում էր պարսպի մեջ։