Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Գործք Առաքելոց 6:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ստեփանոսը՝ շնորհներով և զորությամբ լցված մի մարդ, զարմանալի գործեր և մեծամեծ նշաններ էր անում ժողովրդի մեջ։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Իսկ Ստեփանոսը, շնորհով ու զորությամբ լցված, մեծ հրաշքներ ու նշաններ էր գործում ժողովրդի մեջ։

Տես գլուխը



Գործք Առաքելոց 6:8
11 Խաչաձեւ Հղումներ  

Հիսուսը նրան ասաց. «Մինչև որ նշաններ ու զարմանալի գործեր չեք տեսնում, չեք հավատում»։


Բայց նրանք չէին կարողանում հակադրվել այն իմաստությանը և Հոգուն, որով խոսում էր նա։


Նայելով նրան՝ ատյանում բոլոր նստածները տեսան, որ նրա երեսը հրեշտակի երեսի նման էր։


Եղբայրնե՛ր, ընտրե՛ք ձեր միջից բարի համբավ ունեցող, Սուրբ Հոգով և իմաստությամբ լի յոթ մարդու, որոնց կնշանակենք այդ ծառայությունների համար.


Այս խոսքը հաճելի թվաց բոլոր հավատացյալներին, և ընտրեցին Ստեփանոսին, որ հավատով և Սուրբ Հոգով լցված մի մարդ էր, Փիլիպպոսին, Պրոքորոսին, Նիկանորասին, Տիմոնին, Պարմենասին, Նիկողայոսին, որ անտիոքցի նորադարձ էր։


Իսկ նա լի էր Սուրբ Հոգով. աչքերը երկինք հառեց, տեսավ Աստծու փառքը և Հիսուսին, որ կանգնած էր Աստծու աջ կողմը,


Ժողովրդի բազմությունն էլ միասիրտ ունկնդրում էր Փիլիպպոսի խոսքերը, երբ լսում և տեսնում էր այն նշանները, որ անում էր,


Նա ոմանց կարգեց առաքյալ, ոմանց՝ մարգարե, ոմանց՝ ավետարանիչ, ոմանց՝ հովիվ ու ուսուցանող՝


որովհետև այն սարկավագները, որոնք լավ են ծառայում, իրենց համար ձեռք են բերում են պատվավոր աստիճան և մեծ համարձակություն հավատի մեջ, որ Քրիստոս Հիսուսով է։