Բայց արդյոք Հուդայի Եզեկիա արքան և համայն Հուդայի երկիրը դրա համար նրան սպանեցի՞ն. մի՞թե չվախեցան Տիրոջից ու չխնդրեցի՞ն Տիրոջը, և Տերը հրաժարվեց այն բոլոր չարիքներից, որ ասել էր նրանց դեմ։ Իսկ մենք ինքներս մեծ չարիք ենք բերելու մեզ”»։
Գործք Առաքելոց 5:35 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ապա նրանց ասաց. «Ո՛վ իսրայելացիներ, զգո՛ւյշ եղեք, թե այս մարդկանց պարագային ի՛նչ պետք է անեք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նրանց ասաց. «Ո՛վ իսրայելացիներ, զգո՛ւյշ եղեք, թե ի՛նչ եք անելու այս մարդկանց հետ։ |
Բայց արդյոք Հուդայի Եզեկիա արքան և համայն Հուդայի երկիրը դրա համար նրան սպանեցի՞ն. մի՞թե չվախեցան Տիրոջից ու չխնդրեցի՞ն Տիրոջը, և Տերը հրաժարվեց այն բոլոր չարիքներից, որ ասել էր նրանց դեմ։ Իսկ մենք ինքներս մեծ չարիք ենք բերելու մեզ”»։
Մինչ նա ատյան էր նստել, իր կինը լուր ուղարկեց նրան՝ ասելով. «Քո և այդ արդարի միջև ոչինչ չկա, որովհետև այսօր երազումս նրա պատճառով գլխովս շատ բաներ անցան»։
Երբ հարյուրապետն այս լսեց, մոտեցավ հազարապետին և ասաց. «Ի՞նչ ես ուզում անել, քանի որ այս մարդը հռոմեական քաղաքացի է»։
Գամաղիել անունով մի փարիսեցի, որն օրենսուսույց և ամբողջ ժողովրդի կողմից պատվված մարդ էր, ատյանում ոտքի ելավ և հրամայեց, որ առաքյալներին կարճ ժամանակով դուրս հանեն։
Բոլորովին վերջերս մեջտեղ ելավ Թևդասը, որն իր մասին ասում էր, թե ինքը երևելի մեկն է, և որին հարեցին թվով մոտ չորս հարյուր մարդիկ։ Նա սպանվեց, և բոլոր նրանք, որ նրա հետ միաբանված էին, բաժան-բաժան եղան, ու նրանցից ոչինչ չմնաց։