Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Գործք Առաքելոց 5:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եվ բերելով նրանց՝ ատյանի առաջ կանգնեցրին։ Քահանայապետը հարցաքննեց նրանց

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Երբ նրանց բերեցին, ատյանում կանգնեցրին։ Քահանայապետը նրանց հարցրեց

Տես գլուխը



Գործք Առաքելոց 5:27
8 Խաչաձեւ Հղումներ  

Բայց ես ձեզ ասում եմ. ով անտեղի բարկանա իր եղբոր վրա, դատաստանի կենթարկվի, և ով իր եղբորն ասի՝ հիմա՛ր, ենթակա կլինի ատյանի, և ով իր եղբորն ասի՝ անմի՛տ, կդատապարտվի գեհենի կրակին։


Եվ երբ լույսը բացվեց, հավաքվեց ժողովրդի ծերակույտը՝ քահանայապետներ և դպիրներ, և Հիսուսին քաշեցին բերեցին իրենց ատյանի առաջ և ասացին. «Եթե դու ես Քրիստոսը, ասա՛ մեզ»։


Հաջորդ առավոտ հազարապետը, կամենալով ճշմարիտն իմանալ հրեաների ամբաստանության մասին, կապերից արձակեց Պողոսին և հրամայեց կանչել քահանայապետներին ու հավաքել ամբողջ ատյանը և Պողոսին իջեցնելով՝ կանգնեցրեց նրանց առաջ։


Առաքյալներին մեջտեղում կանգնեցնելով՝ հարցաքննեցին. «Ի՞նչ զորությամբ կամ ո՞ւմ անունով դուք կատարեցիք այդ»։


Եվ երբ այս լսեցին, առավոտյան տաճար մտան և ուսուցանում էին։ Եկան քահանայապետն ու նրանք, որ իր հետ էին, հավաքեցին ատյանը և հրեաների ամբողջ ծերակույտը և մարդ ուղարկեցին բանտ՝ առաքյալներին բերելու։


Գամաղիել անունով մի փարիսեցի, որն օրենսուսույց և ամբողջ ժողովրդի կողմից պատվված մարդ էր, ատյանում ոտքի ելավ և հրամայեց, որ առաքյալներին կարճ ժամանակով դուրս հանեն։


Այդպիսով գրգռեցին ժողովրդին, քահանաներին ու դպիրներին և Ստեփանոսի վրա հարձակվելով՝ բռնեցին ու տարան ատյան։