Գործք Առաքելոց 5:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քահանայապետը և բոլոր նրանք, որ նրա հետ էին, սադուկեցիների խումբը, նախանձով լցվեցին՝ առաքյալների դեմ ելնելով, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց քահանայապետը և բոլոր նրանք, ովքեր նրա հետ էին ու սադուկեցիների աղանդից, նախանձով լցվեցին։ |
Ես տեսա նաև բոլոր հաջողություններն ու արարածների ամեն չարություն. դրա պատճառը մարդուս նախանձն է մերձավորի նկատմամբ, սակայն սա ևս ունայնություն է և քամուն բռնելու նման։
Տեսնելով, որ շատ սադուկեցիներ ու փարիսեցիներ եկել են մկրտությանը, Հովհաննեսը նրանց ասաց. «Իժերի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ ասաց, թե այսպիսով կարող եք փախչել Տիրոջ գալիք բարկությունից։
Իսկ փարիսեցիները միմյանց ասում էին. «Տեսնո՞ւմ եք, որ ոչ մի օգուտ չեք ստանում. ահավասիկ ամբողջ աշխարհը նրա հետևից գնաց»։
Երբ հրեաներն այդ բազմությունը տեսան, նախանձով լցվեցին և Պողոսի ասածներին ընդդիմախոսելով՝ հայհոյում էին։
Փարիսեցիների հերձվածից դարձած մի քանի հավատացյալներ վեր կացան ու ասացին. «Դրանց պետք է թլփատել և պատվիրել, որ պահեն Մովսեսի օրենքը»։
Իսկ հրեաները նախանձեցին և վերցնելով գռեհիկ, անօրեն մի քանի մարդկանց՝ ամբոխ կազմեցին ու քաղաքը հուզեցին։ Նրանք, Յասոնի տան առաջ կուտակվելով, ուզում էին Պողոսին և Շիղային հրապարակ տանել։
երկրի թագավորներն իրար մոտ եկան, և ժողովրդի իշխանները միասին հավաքվեցին Տիրոջ և նրա Օծյալի դեմ” (Սաղ. 2.1-2)։
նաև Աննա քահանայապետը և Կայիափան, Հովհաննեսը, Ալեքսանդրոսը և բոլոր նրանք, որ քահանայական ցեղից էին։
Շրջակա քաղաքներից բազմությունը հավաքվում էր Երուսաղեմում. բերում էին հիվանդների և պիղծ ոգիներից տանջվողների, որոնք բոլորն էլ բժշկվում էին։
Նահապետները, Հովսեփին նախանձելով, նրան վաճառեցին՝ Եգիպտոս տանելու համար։ Բայց Աստված նրա հետ էր
չարակամություն, սպանություն, հարբեցողություն, անառակություն և սրանց նման ուրիշ բաներ։ Նախազգուշացնում եմ ձեզ, ինչպես և նախապես արել եմ, որ ովքեր այսպիսի բաներ են անում, Աստծու արքայությունը չեն ժառանգելու։
Կամ թե՝ զուր եք համարում, ինչ որ Գիրքն ասում է. «Աստված նախանձախնդրությամբ պահանջում է այն հոգին, որ բնակեցրեց մեր մեջ»։