Մինչ ես մարգարեանում էի, Բանիայի որդի Փաղտիան մեռավ։ Երեսս ի վայր ընկա ու բարձրաձայն աղաղակեցի՝ ասելով. «Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, Ամենակա՛լ Տեր, Իսրայելի մնացորդները վախճանին հասցրիր»։
Գործք Առաքելոց 5:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ նա իսկույն ընկավ նրա ոտքերի առաջ ու շունչը փչեց։ Երիտասարդները ներս մտան և նրան մեռած գտնելով՝ հանեցին ու թաղեցին իր ամուսնու մոտ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նա իսկույն ընկավ նրա ոտքերի առաջ ու շունչը փչեց։ Ներս մտնելով՝ երիտասարդները նրան մեռած գտան և դուրս հանելով՝ իր ամուսնու մոտ թաղեցին։ |
Մինչ ես մարգարեանում էի, Բանիայի որդի Փաղտիան մեռավ։ Երեսս ի վայր ընկա ու բարձրաձայն աղաղակեցի՝ ասելով. «Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, Ամենակա՛լ Տեր, Իսրայելի մնացորդները վախճանին հասցրիր»։
Եվ Անանիան, այս խոսքերը լսելով, ընկավ ու շունչը փչեց, և մեծ ահ պատեց բոլոր նրանց, ովքեր այս բանը լսեցին։