Հիսուսը պատասխանեց նրանց. «Բազում բարի գործեր ցույց տվեցի ձեզ իմ Հորից. դրանցից ո՞ր մեկի համար եք ինձ քարկոծում»։
Գործք Առաքելոց 4:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ եթե մենք այսօր դատվում ենք միայն մի տկար մարդու հանդեպ արված բարիքի համար, որով նա բժշկվեց, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ եթե մենք այսօր մի տկար մարդու հանդեպ գործված բարիքի համար հարցաքննվում ենք, թե նա ումո՛վ բժշկվեց, |
Հիսուսը պատասխանեց նրանց. «Բազում բարի գործեր ցույց տվեցի ձեզ իմ Հորից. դրանցից ո՞ր մեկի համար եք ինձ քարկոծում»։
Իսկ արդ, եթե մարդը Մովսեսի օրենքը պահելու համար նույնիսկ շաբաթ օրով է թլփատվում, իմ վրա ինչո՞ւ եք բարկացած, որ շաբաթ օրով լիովին բժշկեցի մի մարդու։
Դրա մասին տիրոջս՝ կայսրին, ստույգ բան չունեմ գրելու. այդ պատճառով էլ նրան ձեր առաջ բերեցի և մանավանդ քո՛ առաջ, Ագրիպպա՛ս արքա, որպեսզի կրկին քննելով՝ կարողանամ մի բան գրել։
Եվ նրա աջ ձեռքից բռնելով՝ վեր կացրեց նրան, և նրա ազդրերն ու սրունքներն անմիջապես ամրացան։
Իսկ եթե նախատվեք էլ Քրիստոսի անվան համար, երանելի՜ եք, քանի որ փառքի և զորության անունը և Աստծու Հոգին է հանգչում ձեզ վրա։