Գործք Առաքելոց 28:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ամբողջ երկու տարի Պողոսն ապրեց իր ծախսով՝ ընդունելով բոլոր իր մոտ եկողներին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Պողոսն ամբողջ երկու տարի ապրեց իր ծախսով և ընդունում էր բոլոր իր մոտ եկողներին։ |
Նա նրանց ասաց. «Եկե՛ք և տեսե՛ք»։ Եկան ու տեսան, թե որտե՛ղ էր նրա օթևանը։ Այն օրը նրա մոտ գիշերեցին, որովհետև ժամը մոտ տասն էր։
Երբ այս ամենը կատարվեց, Պողոսը մտադրվեց շրջել Մակեդոնիայով և Աքայիայով ու գալ Երուսաղեմ։ Ասում էր. «Իմ՝ այնտեղ գնալուց հետո ես պետք է Հռոմն էլ տեսնեմ»։
Երկու տարին լրանալուց հետո Ֆելիքսի փոխարեն Փեստոս Պորկիոսը եկավ։ Ֆելիքսը, կամենալով հրեաներին շնորհ անել, Պողոսին կալանքի տակ թողեց։
Եվ երբ այս ասաց, նրա մոտից դուրս գնացին հրեաները, որոնք իրենց մեջ շատ տարաձայնություններ ունեին։
Քարոզում էր Աստծու արքայությունը և անխափան ամենայն համարձակությամբ ուսուցանում էր Տեր Հիսուս Քրիստոսի մասին։
Աբրահամի սերո՞ւնդ են՝ ես էլ։ Քրիստոսի սպասավորնե՞ր են, ավելի հանդգնությամբ կարող եմ ասել, թե ես առավե՛լ ևս։ Եթե վաստակով՝ առավել, եթե գանակոծությամբ՝ առավե՛լ ևս, եթե բանտարկությամբ՝ ավելի՛ քան նրանք, եթե մահվան վտանգով՝ բազում անգամ։
հարվածների տակ, բանտերում, խռովությունների մեջ, տքնությունների մեջ, հսկումների մեջ, ծոմապահության մեջ,
Քարոզի՛ր Աստծու խոսքը, հայտարարի՛ր այն ամեն առիթով՝ պատեհ թե անպատեհ, հանդիմանի՛ր, սաստի՛ր, հորդորի՛ր մեծ համբերատարությամբ և ուսուցանելով։