Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Գործք Առաքելոց 28:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Արդեն փրկված՝ իմացանք, թե այն կղզու անունը Մալթա էր։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Երբ փրկվեցինք, այն ժամանակ իմացանք, որ այդ կղզու անունը Մելիտե էր։

Տես գլուխը



Գործք Առաքելոց 28:1
6 Խաչաձեւ Հղումներ  

Շրջելով ամբողջ կղզին մինչև Պաֆոս՝ այնտեղ գտան ոմն մոգի՝ մի հրեա սուտ մարգարեի, որի անունը Բարեհեսու էր։


Եվ երբ այդ տեսիլքը տեսավ, իսկույն կամեցանք առաջ գնալ դեպի Մակեդոնիա՝ հետևություն անելով, որ Տերը մեզ հրավիրեց՝ նրանց ավետարանելու։


Երբ մեզ հրամայվեց նավարկել դեպի Իտալիա, Պողոսին և մի քանի այլ կալանավորների հանձնեցին կայսերական գնդից մի հարյուրապետի, որի անունը Հուլիոս էր։


Միայն թե մենք պետք է մի կղզի ընկնենք»։


Եվ երբ լույսը բացվեց, տեսան իրենց անծանոթ մի ցամաք, բայց նշմարեցին մի ծովախորշ, որ ծովափ կարող էր լինել. խորհում էին, թե միգուցե հնար լիներ նավն այնտեղ հասցնելու և փրկելու։


իսկ մյուսները՝ ոմանք տախտակների վրա, ոմանք էլ նավից ինչ-որ բանի վրա. այսպես բոլորն էլ ցամաք ելան և փրկվեցին։