Եվ տերը գովեց անիրավ տնտեսին, որովհետև հնարամտությամբ գործեց, քանի որ այս աշխարհի որդիներն իրենց սերնդի մեջ ավելի հնարամիտ են, քան լույսի որդիները»։
Գործք Առաքելոց 27:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այն ժամանակ զինվորները մակույկի պարանները կտրեցին ու մի կողմ գցեցին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այդ ժամանակ զինվորները մակույկի պարանները կտրեցին և թողեցին, որ ծովն ընկնի։ |
Եվ տերը գովեց անիրավ տնտեսին, որովհետև հնարամտությամբ գործեց, քանի որ այս աշխարհի որդիներն իրենց սերնդի մեջ ավելի հնարամիտ են, քան լույսի որդիները»։
Եվ չվանից խարազան շինեց ու բոլորին տաճարից դուրս հանեց. նաև ոչխարներն ու արջառները. իսկ լումայափոխների պղնձադրամները ցիր ու ցան արեց և նրանց սեղանները շուռ տվեց։
Պողոսը հարյուրապետին և զինվորներին ասաց. «Եթե դրանք նավի մեջ չմնան, դուք ազատվել չեք կարող»։
Եվ երբ լույսը բացվելու մոտ էր, Պողոսը բոլորին խնդրեց, որ կերակուր ուտեն՝ ասելով. «Այս տասնչորսերորդ օրն է, որ դուք քաղցած՝ սպասումով եք անցկացնում և դեռ ոչինչ չեք կերել։