Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Գործք Առաքելոց 27:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Վախենալով, թե միգուցե խութերով տեղ ընկնեն, հետևի կողմից չորս խարիսխներ ցած գցեցին. տենչում էին, որ լույսը բացվի։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Վախենալով, որ թերևս խութերի մեջ ընկնեն, հետևի կողմից չորս խարիսխ ցած գցեցին և սպասում էին լուսանալուն։

Տես գլուխը



Գործք Առաքելոց 27:29
8 Խաչաձեւ Հղումներ  

ապա օգնության միջոցներով նավը կապեցին. վախենալով, որ գուցե հորձանուտի մեջ ընկնեն, առագաստն իջեցրին. և այնպես գնում-գալիս էին։


Միայն թե մենք պետք է մի կղզի ընկնենք»։


Ջրի խորությունը չափող գունդը ցած գցելով՝ քսան գրկաչափ խորություն գտան. որոշ տարածություն հեռանալուց հետո նորից գցեցին և տասնհինգ գրկաչափ գտան։


Բայց նավավարները մտածում էին նավից փախչել, ուստի մակույկը ծով իջեցրին այն պատճառաբանությամբ, թե իբր առջևի կողմից էլ են խարիսխներ գցելու։


Քո սրտի ապրած վախի ու քո աչքերի տեսած դեպքերի պատճառով առավոտները կասես. “Ե՞րբ է երեկո լինելու”, իսկ գիշերները կասես. “Ե՞րբ է առավոտ լինելու”։


որը ապահով և հաստատուն խարիսխ է մեր հոգու համար, որ թափանցում է վարագույրից ներս,