Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Գործք Առաքելոց 27:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Դրա համար էլ քաջալերվե՛ք, մարդի՛կ, որովհետև հավատ ունեմ Աստծու վրա, թե կլինի այնպես, ինչպես որ ինձ ասվեց։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Դրա համար քաջալերվե՛ք, մարդի՛կ, որովհետև հավատում եմ Աստծուն, որ կլինի այնպես, ինչպես որ ինձ ասվեց։

Տես գլուխը



Գործք Առաքելոց 27:25
8 Խաչաձեւ Հղումներ  

Նրանք, առավոտյան կանուխ արթնանալով, գնացին Թեկովայի անապատը։ Երբ նրանք ճանապարհ էին ընկնում, Հովսափատը կանգնեց ու աղաղակելով ասաց. «Ի՛նձ լսեք, Հուդայի և Երուսաղեմի բնակիչնե՛ր, հավատացե՛ք Տիրոջը՝ մեր Աստծուն, և նա էլ ձեզ կհավատա, հավատացե՛ք նրա մարգարեներին ու հաջողություն կունենաք»։


Աստված մարդու նման չէ, որ խաբի, և ոչ էլ մարդու որդու նման, որ սպառնա։ Ասաց և չի՞ անի, Խոստացավ և չի՞ մնա իր խոսքին։


Եվ երանի՜ նրան, ով հավատաց, որ Տիրոջ կողմից իրեն ասվածները կկատարվեն»։


Բայց հարյուրապետը նավապետին և նավատիրոջն ավելի էր լսում, քան Պողոսի խոսքերին։


Ամենքը քաջալերվեցին, և իրենք էլ սկսեցին ուտել։


Այդ իսկ պատճառով այս չարչարանքներն եմ կրում, բայց ամոթ չեմ համարում, որովհետև գիտեմ, թե ո՛ւմ եմ հավատացել, և վստահ եմ, որ նա կարող է իմ ավանդը պահել մինչև դատաստանի օրը։