Գործք Առաքելոց 25:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բայց երբ Պողոսը բողոքեց, որ ինքը պետք է պահվի օգոստափառի վճռի համար, հրամայեցի պահել նրան, մինչև որ կայսեր մոտ ուղարկեմ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց երբ Պողոսը պահանջեց, որ ինքը պետք է պահվի Օգոստափառ կայսեր վճռի համար, ես հրամայեցի նրան պահել, մինչև կայսեր մոտ ուղարկեմ»։ |
Իսկ Ագրիպպասը Փեստոսին ասաց. «Կարելի էր ազատ արձակել այս մարդուն, եթե կայսրին բողոքած չլիներ»։
Բայց երբ հրեաները հակառակվեցին, հարկ եղավ կայսրին բողոքելու, բայց ոչ թե նրա համար, որ իմ ազգի դեմ չարախոսելու բան ունեի։
Առաջին դատավարության ժամանակ ոչ ոք ինձ թիկունք չկանգնեց, այլ բոլորը լքեցին ինձ. դա թող մեղք չհամարվի նրանց։