Մեծամասնությանը հետևելով՝ չար գործերի հետևից մի՛ ընկիր։ Բազմությանը մի՛ խառնվիր՝ անիրավություն գործելու համար նրան ենթարկվելով։
Գործք Առաքելոց 24:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երկու տարին լրանալուց հետո Ֆելիքսի փոխարեն Փեստոս Պորկիոսը եկավ։ Ֆելիքսը, կամենալով հրեաներին շնորհ անել, Պողոսին կալանքի տակ թողեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երկու տարին լրանալուց հետո Փելիքսին հաջորդեց Պորկիոս Փեստոսը։ Փելիքսը, ցանկանալով հրեաներին շնորհ անել, Պողոսին կալանքի տակ թողեց։ |
Մեծամասնությանը հետևելով՝ չար գործերի հետևից մի՛ ընկիր։ Բազմությանը մի՛ խառնվիր՝ անիրավություն գործելու համար նրան ենթարկվելով։
Բայց մարդկանցից վախի և ամոթի պատճառով պիտի հայտնվեն և կործանվեն. իսկ Տիրոջը հուսացողը ուրախ պիտի լինի։ Ամբարշտությունը մարդուն տանում է գայթակղության, իսկ ով Տիրոջն է ապավինում, պիտի փրկվի։
Այն ժամանակ Պիղատոսը, ցանկանալով գոհացնել ամբոխին, նրանց համար ազատ արձակեց Բարաբբային, իսկ Հիսուսին մտրակով ծեծել տալուց հետո հանձնեց, որպեսզի խաչը հանվի։
Երբ տեսավ, որ այդ հաճելի է հրեաներին, ավելի առաջ գնաց ու Բաղարջակերաց օրերին Պետրոսին էլ բռնեց։
ասաց. «Քեզ կլսեմ, եթե քեզ չարախոսողներն էլ գան, ներկա լինեն»։ Եվ հրամայեց պահել նրան Հերովդեսի ապարանքում։
Երբ այնտեղ արդեն շատ օրեր էին անցկացրել, Փեստոսն արքային տեղեկացրեց Պողոսի մասին ու ասաց. «Այստեղ Ֆելիքսի կողմից կալանքի տակ առնված մի մարդ կա մնացած,
Բայց Փեստոսը, կամենալով հրեաներին շնորհ անել, Պողոսին ասաց. «Ուզո՞ւմ ես Երուսաղեմ բարձրանալ և այդ խնդիրների համար այնտեղ դատվել իմ առաջ»։
Իսկ Ագրիպպասը Փեստոսին ասաց. «Կարելի էր ազատ արձակել այս մարդուն, եթե կայսրին բողոքած չլիներ»։
Արդ, մարդկա՞նց հավանությանն եմ ձգտում արժանանալ, թե՞ Աստծու։ Կամ մի՞թե մարդկանց եմ փորձում սիրաշահել։ Եթե մինչ այժմ մարդկանց սիրաշահեի, ապա Քրիստոսի ծառա չէի լինի։