Գործք Առաքելոց 24:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հույս ունեմ առ Աստված, որ, ինչպես դրանք էլ են ակնկալում, արդարների և մեղավորների հարություն է լինելու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հույս ունեմ առ Աստված, ինչպես որ նրանք են ակնկալում, որ արդարների և մեղավորների հարություն է լինելու։ |
և երանելի կլինես, որովհետև փոխարենը քեզ հատուցելու ոչինչ չունեն։ Դրա փոխարեն քեզ կհատուցվի արդարների հարության օրը»։
բացի իմ այն մեկ խոսքից, որ բարձրաձայն ասացի, երբ կանգնած էի նրանց մեջ. “Մեռելների հարության համար եմ ես այսօր դատվում ձեզնից”»։
որ վերափոխելու է մեր թշվառ մարմինը՝ իր փառավոր մարմնին կերպարանակից դարձնելու, այն զորությամբ, որով կարող է ամեն ինչ իր իշխանության ներքո հնազանդեցնել։
Երանելի՜ ու սուրբ են նրանք, ովքեր բաժին ունեն առաջին հարության մեջ։ Սրանց վրա երկրորդ մահն իշխանություն չունի. նրանք Աստծու և Տեր Հիսուս Քրիստոսի քահանաներ պիտի լինեն ու նրա հետ պիտի թագավորեն հազար տարի։