Գործք Առաքելոց 23:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ երբ այս ասաց, փարիսեցիների և սադուկեցիների միջև երկպառակություն առաջացավ, և բազմությունը պառակտվեց, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ նա այս ասաց, փարիսեցիների ու սադուկեցիների միջև երկպառակություն ծագեց, և բազմությունը պառակտվեց։ |
«Չկարծե՛ք, թե եկել եմ երկրի վրա խաղաղություն բերելու. չեմ եկել խաղաղություն բերելու, այլ սուր,
Եվ քաղաքի մեծ մասի մեջ պառակտում առաջ եկավ. ոմանք հրեաների կողմն էին, ոմանք՝ առաքյալների։
Այնուհետև իմանալով, որ ատյանի մի կողմում սադուկեցիներն են, իսկ մյուսում՝ փարիսեցիները, Պողոսն աղաղակեց. «Եղբայրնե՛ր, ես փարիսեցի եմ և որդի փարիսեցու. ահավասիկ ես դատվում եմ նաև մեռելների հարության հույսի համար»։
որովհետև սադուկեցիներն ասում էին. «Չկա հարություն և ո՛չ հրեշտակ, ո՛չ էլ Հոգի, իսկ փարիսեցիներն ընդունում էին երկուսն էլ։