Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Գործք Առաքելոց 21:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Գտնելով աշակերտներին՝ յոթ օր այնտեղ մնացինք. նրանք Սուրբ Հոգու միջոցով Պողոսին ասում էին, որ Երուսաղեմ չբարձրանա։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ աշակերտներին գտնելով՝ յոթ օր այնտեղ մնացինք. նրանք Սուրբ Հոգու միջոցով Պողոսին ասում էին, որ Երուսաղեմ չելնի։

Տես գլուխը



Գործք Առաքելոց 21:4
11 Խաչաձեւ Հղումներ  

Որ քաղաքը կամ որ գյուղը մտնեք, հարցրե՛ք, թե ո՛վ է այնտեղ արժանավոր, և այնտեղ մնացե՛ք, մինչև ելնեք այնտեղից։


և նրան գտնելով՝ բերեց Անտիոք։ Ու նրանք երկուսով մի ամբողջ տարի հավաքվում էին եկեղեցում և ուսուցանում մեծաթիվ մարդկանց։ Աշակերտածներն առաջին անգամ Անտիոքում «քրիստոնյաներ» կոչվեցին։


Մինչ Ապողոսը Կորնթոսում էր, Պողոսը շրջեց վերին կողմերում և իջավ Եփեսոս ու այնտեղ մի քանի աշակերտներ գտնելով՝


Մեզ հետ եկան նաև կեսարացի մի քանի աշակերտներ, որոնք մեզ տանում էին կիպրացի ոմն Մնասովնի մոտ, որն առաջին իսկ օրերից աշակերտ էր, և որի տանն օթևանելու էինք։


որտեղ և գտանք եղբայրների, որոնք աղաչեցին, որ յոթ օր մնանք իրենց մոտ։ Եվ ապա գնացինք Հռոմ։


քանի որ ես ինքս եմ նրան ցույց տալու, թե նա ինչքա՜ն պետք է չարչարվի իմ անվան համար»։


այլ, երբ Հռոմ եկավ, ինձ փութաջանորեն փնտրեց ու գտավ։


Կիրակի օրը Հոգին եկավ ինձ վրա, և իմ հետևից լսեցի փողի ձայնի նման մի բարձր ձայն, որ ասում էր ինձ. «Ես եմ Ալֆան և Օմեղան՝ Առաջինը և Վերջինը.