Գործք Առաքելոց 21:35 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ աստիճաններին հասավ, այնպես եղավ, որ ամբոխի բռնության պատճառով զինվորները նրան բարձրացրին ու տարան, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ երբ աստիճաններին հասավ, պետք եղավ, որ զինվորներն ամբոխի բռնության պատճառով նրան վերցնեն բերեն, |
քանզի երկիրը լցվել է շնացողներով, նզովքից երկիրը սուգ է բռնել, անապատի արոտավայրերը չորացել են. չար է նրանց ընթացքը, նրանց ուժն էլ այն չէ, ինչ պետք է լինի։
Այգեգործին ասաց. “Ահա երեք տարի է, որ գալիս եմ այդ թզենու վրա պտուղ փնտրելու և չեմ գտնում. արդ, կտրի՛ր այն. ինչո՞ւ է հողն իզուր զբաղեցնում”։
Եվ երբ նա հրաման տվեց, Պողոսը, աստիճանների վրա կանգնած, ձեռքով նշան արեց ժողովրդին։ Երբ կատարյալ լռություն տիրեց, խոսքն ուղղեց ժողովրդին եբրայեցիների լեզվով ու ասաց.