Եվ երբ դադարեց խոսելուց, ասաց Սիմոնին. «Քշի՛ր դեպի ծովի խորքերը, և ձեր ուռկանները գցե՛ք որսալու համար»։
Գործք Առաքելոց 21:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ մենք նրանցից բաժանվեցինք ու նավ ելանք, ուղիղ առաջ նավարկելով՝ եկանք Կոս, հաջորդ օրը՝ Ռոդոս, այնտեղից էլ՝ Պատարա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մենք, նրանցից բաժանվելով, դուրս եկանք և ուղիղ գնացինք Կոս, հաջորդ օրը՝ Հռոդոս, այնտեղից էլ՝ Պատարա։ |
Եվ երբ դադարեց խոսելուց, ասաց Սիմոնին. «Քշի՛ր դեպի ծովի խորքերը, և ձեր ուռկանները գցե՛ք որսալու համար»։
Մի օր Հիսուսը նավակ նստեց իր աշակերտների հետ և նրանց ասաց. «Եկե՛ք ծովակի մյուս կողմն անցնենք»։ Եվ գնացին։
Բարձրանալով ադրամինտական մի նավ, որ Ասիայի կողմերն էր գնալու, ճանապարհ ընկանք։ Մեզ հետ էր նաև Մակեդոնիայից թեսաղոնիկեցի Արիստարքոսը։
Այնտեղից դուրս գալով, քանի որ քամին հակառակ կողմից էր, նավարկեցինք Կիպրոսի մոտով ավելի ցած։
Ինչ վերաբերում է մեզ, եղբայրնե՛ր, թեպետ միառժամանակ որբ մնացինք ձեզնից, այսինքն՝ հեռու մարմնով, բայց ո՛չ սրտով, մեծ ցանկությամբ առավել ջանք գործադրեցինք ձեր երեսը տեսնելու։