Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Գործք Առաքելոց 20:38 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Մորմոքում էին մանավանդ նրա այն խոսքի վրա, որ այլևս իր երեսը չեն տեսնելու։ Եվ նրան ուղեկցեցին մինչև նավը։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ցավում էին մանավանդ այն խոսքի համար, որ ասում էր, թե իր երեսն այլևս չեն տեսնելու։ Եվ նրան ճանապարհ գցեցին դեպի նավ։

Տես գլուխը



Գործք Առաքելոց 20:38
7 Խաչաձեւ Հղումներ  

Եկեղեցու կողմից ճանապարհ դրվելուց հետո նրանք շրջելով անցան Փյունիկեի և Սամարիայի միջով ու պատմեցին հեթանոսների դարձի մասին՝ մեծ ուրախություն պատճառելով բոլոր եղբայրներին։


Եվ արդ, ահավասիկ ես գիտեմ, որ դուք ամենքդ, որոնց մեջ ես շրջեցի՝ քարոզելու Աստծու արքայությունը, իմ երեսն այլևս չեք տեսնելու։


Մեզ հետ եկան նաև կեսարացի մի քանի աշակերտներ, որոնք մեզ տանում էին կիպրացի ոմն Մնասովնի մոտ, որն առաջին իսկ օրերից աշակերտ էր, և որի տանն օթևանելու էինք։


Երբ այդ օրերը լրացան, ելանք գնացինք։ Բոլորը, կանանց և որդիների հետ, մեզ ճանապարհ դրեցին մինչև քաղաքից դուրս, և ծովեզրին, ծնկի գալով, աղոթեցինք։


Դրա մասին տիրոջս՝ կայսրին, ստույգ բան չունեմ գրելու. այդ պատճառով էլ նրան ձեր առաջ բերեցի և մանավանդ քո՛ առաջ, Ագրիպպա՛ս արքա, որպեսզի կրկին քննելով՝ կարողանամ մի բան գրել։


Ոչ ոք նրան թող չարհամարհի, ընդհակառակը, նրան խաղաղությամբ ճանապարհե՛ք, որ ինձ մոտ գա, որովհետև եղբայրների հետ նրան եմ սպասում։


Այսուհետև քանի դեռ ժամանակը մեր ձեռքին է, բարիք անենք բոլորին, մանավանդ նրանց, ովքեր պատկանում են հավատի ընտանիքին։