Գործք Առաքելոց 19:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ այս լսեցին, լցվեցին բարկությամբ, աղաղակում էին ու ասում. «Մեծ է եփեսացիների Արտեմիսը»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ այս լսեցին, լցվեցին բարկությամբ, աղաղակեցին ու ասացին. «Մեծ է եփեսացիների Արտեմիսը»։ |
Թող բարձրանա սուրը նրա ջրերի վրա, և թող ամաչեն, որովհետև իրենց երկիրը կուռքերի երկիր է, նաև թող բարձրանա կղզիների վրա, որոնցով նրանք պարծենում էին.
Երբ Հերովդեսը տեսավ, որ մոգերից խաբվել է, սաստիկ բարկացավ։ Մարդ ուղարկեց ու կոտորեց Բեթղեհեմում ու նրա շրջակայքում գտնվող երկու տարեկան ու ավելի փոքր բոլոր մանուկներին՝ ըստ այն ժամանակի, որը ճշտել էր մոգերից։
Եփեսոս հասնելով՝ նրանց այնտեղ թողեց, իսկ ինքը, ժողովարան մտնելով, խոսքն ուղղեց հրեաներին։
Դեմետրիոս անունով մի արծաթագործ Արտեմիս դիցուհու մեհյանի արծաթյա մանրակերտներն էր պատրաստում և վարպետներին ոչ քիչ շահ բերում։
Դրա համար թող ուրախ լինի երկինքը և բոլոր նրանք, որ բնակվում են նրա մեջ. վա՜յ ձեզ, երկի՛ր և ծո՛վ, որովհետև ձեր մեջ ընկավ բանսարկուն մեծ ցասումով, քանի որ նա քիչ ժամանակ ունի ապրելու։
Երկրպագեցին վիշապին, որ իր իշխանությունը տվել էր գազանին, և ասացին. «Ո՞վ է նման այս գազանին, կամ ո՞վ կկարողանա կռվել նրա դեմ»։