Գործք Առաքելոց 19:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ժողովելով նրանց և նույն արհեստի մասնագետներին՝ ասաց. «Ո՛վ մարդիկ, դուք ինքներդ գիտեք, որ մեր շահն այս գործից է, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա, հավաքելով նրանց և այս արհեստի մասնագետներին, ասաց. «Ո՛վ մարդիկ, դուք ինքներդ գիտեք, որ մեր բարօրությունը կախված է այս գործից։ |
Երբ նրա տերերը տեսան, որ իրենց շահի աղբյուրը կտրվեց, Պողոսին և Շիղային բռնելով՝ քաշ տվեցին դեպի հրապարակ՝ իշխանների առաջ։
Դեմետրիոս անունով մի արծաթագործ Արտեմիս դիցուհու մեհյանի արծաթյա մանրակերտներն էր պատրաստում և վարպետներին ոչ քիչ շահ բերում։
և տեսնում եք ու լսում, որ ոչ միայն եփեսացիներից, այլև գրեթե ամբողջ Ասիայի նահանգից այս Պողոսը, բազում ժողովրդի համոզելով, դարձի է բերել՝ ասելով, որ դրանք ձեռագործներ են, ոչ աստվածներ։
Եվ ագահությամբ, մտացածին խոսքերով ձեզ պիտի շահագործեն. բայց նրանց դատապարտությունն սկզբից իսկ հայտնի է, և նրանց կործանումը չպիտի ուշանա։
քանի որ նրա կատաղի պոռնկության գինուց հարբեցին բոլոր ազգերը և երկրի թագավորները, որոնք պոռնկացան նրա հետ։ Եվ երկրի վաճառականները հարստացան նրա անչափ զեխությունից»։