Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Գործք Առաքելոց 19:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եվ այն մարդը, որի մեջ չար ոգի կար, վազեց նրանց վրա և երկուսին էլ բռնելով՝ գետնին զարկեց նրանց, այնպես որ նրանք մերկ ու վիրավոր փախան այդ տնից։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ այն մարդը, որի մեջ չար ոգի կար, նրանց վրա հարձակվելով և երկուսին էլ բռնելով, այնպիսի ուժ ցուցաբերեց նրանց նկատմամբ, որ այդ տնից մերկ ու վիրավոր փախան։

Տես գլուխը



Գործք Առաքելոց 19:16
8 Խաչաձեւ Հղումներ  

Եկան Հիսուսի մոտ և տեսան դիվահարին, որ լեգեոն ուներ, նստել էր հագնված ու զգաստացած, և զարհուրեցին։


որովհետև Հիսուսը պիղծ ոգուն այդ մարդուց դուրս գալու հրաման էր տվել։ Արդարև շատ վաղուց տիրել էր նրան։ Նրան կապում էին շղթաներով, պահում երկաթների մեջ, բայց կոտրում էր կապանքները և դևից քշվում անբնակ վայրեր։


Եվ երբ մարդիկ դուրս եկան կատարվածները տեսնելու և եկան Հիսուսի մոտ ու գտան այն մարդուն, որից դևերը ելել էին, բայց որը հագնված և զգաստացած՝ նստած էր Հիսուսի ոտքերի մոտ, վախեցան։


Սակայն չար ոգին պատասխանեց ու նրանց ասաց. «Հիսուսին գիտեմ և Պողոսին ճանաչում եմ, բայց դուք ո՞վ եք»։


Եվ այս բանը հայտնի դարձավ Եփեսոսում բնակվող բոլոր հրեաներին ու հեթանոսներին։ Նրանց բոլորի մեջ ահ ընկավ, և փառավորվում էր Տեր Հիսուսի անունը։


Վեր ցատկեց, սկսեց քայլել ու նրանց հետ տաճար մտավ. քայլում էր, վազվզում և օրհնում Աստծուն։


Իրենք ապականությանը ծառաներ են, նրանց ազատություն են խոստանում, քանի որ մարդ ինչից հաղթվում է, նույնին էլ ծառայում է։