Գործք Առաքելոց 18:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ ու իջավ Կեսարիա, հետո ելավ վեր՝ Երուսաղեմ, և ողջույն տվեց եկեղեցուն, ապա իջավ Անտիոք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ ու իջավ Կեսարիա, ելավ և ողջունեց եկեղեցուն ու իջավ Անտիոք։ |
Հաջորդ օրը մտան Կեսարիա։ Կոռնելիոսը նրանց էր սպասում՝ կանչած լինելով իր ազգականներին և մտերիմ բարեկամներին։
Եվ ահա այն պահին երեք մարդ, որ Կեսարիայից ինձ մոտ էին ուղարկված, եկան և կանգնեցին այն տան առաջ, որտեղ ես էի գտնվում։
Անտիոքում գտնվող եկեղեցում կային մի քանի մարգարեներ և ուսուցիչներ՝ Բառնաբասը և Շմավոնը, որ կոչվում էր Նիգեր, Ղուկիոս Կյուրենացին, Մանայենը՝ Հերովդես չորրորդապետի դայեկորդին, և Սողոսը։
Այնտեղից նավարկելով՝ գնացին Անտիոք, որտեղից հանձնված էին Աստծու շնորհներին իրենց կատարած գործի համար։
Նրանց միջոցով գրեցին այս նամակը. «Առաքյալները, երեցները և եղբայրներն Անտիոքում, Ասորիքում ու Կիլիկիայում հեթանոսներից եղող եղբայրներիդ ողջույն են հղում։
Իսկ Պողոսն ու Բառնաբասը շրջում էին Անտիոքում և շատ ուրիշների հետ ուսուցանում ու ավետարանում էին Աստծու խոսքը։
Երբ Երուսաղեմ հասան, եկեղեցու առաքյալների ու երեցների կողմից ընդունվեցին. պատմեցին, թե Աստված ինչե՛ր արեց իրենց միջոցով։
Այնուհետև հարյուրապետերից երկուսին իր մոտ կանչեց ու ասաց. «Գիշերվա երրորդ ժամից մինչև Կեսարիա գնալու համար պատրաստե՛ք երկու հարյուր զինվոր, յոթանասուն հեծյալներ և երկու հարյուր նիզակավորներ,
Բայց Փեստոսը, կամենալով հրեաներին շնորհ անել, Պողոսին ասաց. «Ուզո՞ւմ ես Երուսաղեմ բարձրանալ և այդ խնդիրների համար այնտեղ դատվել իմ առաջ»։
Իսկ Փիլիպպոսը հայտնվեց Ազովտոսում։ Եվ շրջելով ավետարանում էր բոլոր քաղաքներին, մինչև որ հասավ Կեսարիա։