Գործք Առաքելոց 18:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ քանի որ ես քեզ հետ եմ, և ոչ ոք քեզ վրա չպիտի հարձակվի՝ քեզ վնասելու համար, քանի որ այս քաղաքում ես բազում ժողովուրդ ունեմ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որովհետև ես քեզ հետ եմ. և ոչ ոք քեզ վրա չի հարձակվի՝ քեզ վնասելու, որովհետև այս քաղաքում ես բազում ժողովուրդ ունեմ»։ |
Մի՛ վախեցիր, քանզի քեզ հետ եմ, մի՛ խաբվիր, քանզի ես եմ քո Աստվածը, ես, որ զորացրի քեզ, օգնեցի քեզ ու պահպանեցի քեզ իմ արդար աջով։
Եթե ջրերի միջով անցնես, քեզ հետ կլինեմ, և գետերը քեզ չեն խեղդի. եթե կրակի միջով անցնես, չես այրվի, և նրա բոցը քեզ չի կիզի.
Ոչ մի վնասակար գործիք քո դեմ հաջողություն չպիտի ունենա, և դու քո դեմ դատաստանի ելնող ամեն մի լեզու պարտության ես մատնելու, նրա հետ նաև քո բոլոր ամբաստանողներին։ Որովհետև Տիրոջ ծառաների համար ժառանգություն կա, և դուք արդար պիտի լինեք իմ առջև»,- ասում է Տերը։
Ինչ խորհուրդ էլ անեք, Տերը խափանելու է այն, և ինչ էլ ասելու լինեք, չի հաստատվելու, քանզի Տերը՝ Աստված, մեզ հետ է։
«Ահա կույսը կհղիանա և որդի կծնի, և նրան կկոչեն Էմմանուել» (Ես. 7.14), որ նշանակում է «Աստված մեզ հետ»։
Սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ պատվիրեցի ձեզ։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը»։
Ես այլ ոչխարներ էլ ունեմ, որոնք այս փարախից չեն. նրանց ևս պետք է այստեղ բերեմ, և իմ ձայնը պիտի լսեն, ու պիտի լինեն մեկ հոտ և մեկ հովիվ։
Շմավոնը պատմեց, թե ինչպե՛ս Աստված սկզբից իսկ հոգացել էր՝ հեթանոսներից իր անունով մի ժողովուրդ ունենալու համար։
Բայց նա ինձ ասաց. «Իմ շնորհը քեզ բավ է, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է ամբողջական դառնում»։ Ահա թե ինչու հաճույքով պարծենում եմ իմ տկարություններով, որպեսզի իմ մեջ բնակվի Քրիստոսի զորությունը։
Բայց Տերն ինձ օգնեց և զորացրեց, որպեսզի իմ միջոցով հաստատվի քարոզչությունը, և բոլոր հեթանոսները լսեն այն։ Եվ ազատվեցի առյուծի բերանից։
Ոչ ոք ձեր դեմ չի կանգնի քո կյանքի բոլոր օրերում։ Ինչպես Մովսեսի հետ էի, այդպես էլ կլինեմ քեզ հետ, և չեմ լքի քեզ և անտես չեմ անի քեզ։
Ահա պատվիրում եմ քեզ. զորացի՛ր և արիացի՛ր, մի՛ վախեցիր և մի՛ երկնչիր, որովհետև քեզ հետ է Տերը՝ քո Աստվածը, ամեն տեղ, ուր էլ որ գնաս»։
Եվ երբ Տերը նրանց համար դատավորներ վեր հանեց, Տերն այդ դատավորների հետ էր և նրանց փրկում էր թշնամիների ձեռքից դատավորների կենդանության բոլոր օրերին, որովհետև Տերը նրանց կարեկցում էր պաշարողների և չարչարողների երեսից նրանց կրած հեծության համար։