Գործք Առաքելոց 17:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ քանզի օտարոտի բաներ ես մատուցում մեր ականջներին. ուզում ենք իմանալ, թե դրանք ի՛նչ կարող են լինել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որովհետև մեր ականջներին օտարոտի բաներ ես մատուցում։ Արդ ուզում ենք իմանալ, թե դրանք ի՛նչ են ուզում ասել»։ |
Նրանք այս խոսքը պահում էին իրենց մտքում և հարցնում էին միմյանց, թե ի՛նչ է մեռելներից հարություն առնելը։
Մինչ Պետրոսը մտքում զարմացած էր, թե տեսած տեսիլքն ի՛նչ է, ահա Կոռնելիոսի ուղարկած մարդիկ հարցրին Սիմոնի տան մասին, կանգնեցին դռանը,
Եվ նրան բռնեցին տարան Արիսպագոսի առջև ու ասացին. «Կարո՞ղ ենք իմանալ, թե ի՛նչ է քո քարոզած այդ նոր վարդապետությունը,
Որովհետև բոլոր աթենացիները, ինչպես նաև օտար եկվորներն այլ բանով չէին զբաղվում, քան միայն մի ավելի նոր խոսք ասելով կամ լսելով։
Քանի որ խաչի քարոզությունը կորուսյալներին հիմարություն է, իսկ մեզ՝ փրկվածներիս համար՝ Աստծու զորություն։
մենք քարոզում ենք խաչված Քրիստոսին, որ գայթակղություն է հրեաների համար և հիմարություն՝ հեթանոսների համար,
Ոչ հոգևոր մարդը չի ընդունում այն, ինչ Աստծու Հոգունն է, որովհետև դա հիմարություն է իր համար, և չի կարող հասկանալ, որ այն հոգևոր կերպով է քննվում։
Այս մասին մենք շատ խոսք ունենք ասելու, բայց դրանք դժվար է բացատրել, քանզի թուլամիտ եղաք հասկանալու մեջ։