Աքիտոփելը, երբ տեսավ, որ իր խորհուրդն ի դերև ելավ, համետեց իր էշը, ելավ գնաց քաղաք՝ իր տունը, և իր տանը կարգադրություններ անելուց հետո կախվեց։ Նա մեռավ և թաղվեց իր հոր գերեզմանում։
Գործք Առաքելոց 16:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ բանտապետն արթնացավ և բանտի դռները բացված տեսավ, սուրը քաշեց և ուզում էր ինքն իրեն սպանել՝ կարծելով, թե բանտարկյալները փախել են։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ բանտապետը, արթնանալով, բանտի դռները բացված տեսավ, սուրը քաշեց և ուզում էր ինքն իրեն սպանել, որովհետև կարծում էր, թե բանտարկյալները փախել են։ |
Աքիտոփելը, երբ տեսավ, որ իր խորհուրդն ի դերև ելավ, համետեց իր էշը, ելավ գնաց քաղաք՝ իր տունը, և իր տանը կարգադրություններ անելուց հետո կախվեց։ Նա մեռավ և թաղվեց իր հոր գերեզմանում։
Երբ Զամբրին տեսավ, որ քաղաքը շուտով գրավելու են, մտավ արքունի սենյակներից մեկը և արքունի տունը հրի մատնեց։ Նա մեռավ
Իսկ երբ Հերովդեսը նրան փնտրեց ու չգտավ, պահակներին հարցաքննելուց հետո հրամայեց սպանել նրանց։ Ապա Հրեաստանից Կեսարիա իջավ ու այնտեղ էր մնում։
Բայց Պողոսը բարձր ձայնով կանչեց ու ասաց. «Դու քեզ վնաս մի՛ հասցրու, քանի որ բոլորս էլ այստեղ ենք»։
Եվ բանտապետը Պողոսին փոխանցեց այս խոսքերը. «Զորագլուխները մարդ են ուղարկել, որ ազատ արձակվեք։ Ուստի ելե՛ք և գնացե՛ք խաղաղությամբ»։
Աբիմելեքն իսկույն ձայն տվեց իր կապարճակիր պատանուն և նրան ասաց. «Մերկացրո՛ւ քո սուրը և սպանի՛ր ինձ. չլինի թե ասեն, որ մի կին է սպանել նրան»։ Նրա պատանին խոցեց նրան, և Աբիմելեքը մեռավ։