Գործք Առաքելոց 16:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ երբ այդ տեսիլքը տեսավ, իսկույն կամեցանք առաջ գնալ դեպի Մակեդոնիա՝ հետևություն անելով, որ Տերը մեզ հրավիրեց՝ նրանց ավետարանելու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ այդ տեսիլքը տեսավ, իսկույն ցանկացանք դեպի Մակեդոնիա ելնել՝ համոզված լինելով, որ Տերը մեզ հրավիրեց նրանց ավետարանելու։ |
դրա համար էլ առանց առարկության եկա, երբ կանչվեցի։ Բայց այժմ հարցնում եմ ձեզ. “Ինչո՞ւ կանչեցիք ինձ”»։
Այնտեղ գիշերը Պողոսին մի տեսիլք երևաց. մի մակեդոնացի մարդ կանգնել աղաչում էր նրան ու ասում. «Անցի՛ր Մակեդոնիա և օգնի՛ր մեզ»։
կեսօրին ճանապարհին, ո՛վ արքա, տեսա, որ երկնքից արեգակի լուսավորությունից առավել ուժեղ մի լույս փայլատակեց իմ և ինձ հետ գնացողների շուրջը։
Երբ մեզ հրամայվեց նավարկել դեպի Իտալիա, Պողոսին և մի քանի այլ կալանավորների հանձնեցին կայսերական գնդից մի հարյուրապետի, որի անունը Հուլիոս էր։
Դամասկոսում Անանիա անունով մի աշակերտ կար։ Տերը տեսիլքի մեջ նրան ասաց՝ Անանիա՛։ Նա ասաց. «Այստեղ եմ, Տե՛ր»։