Նրա համբավը տարածվեց ողջ Ասորիքով մեկ, և նրա մոտ բերեցին զանազան ցավերով ու տանջանքներով տառապող ամեն մի հիվանդի, դիվահարի, լուսնոտի, անդամալույծի, և Հիսուսը բժշկեց նրանց։
Գործք Առաքելոց 15:41 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Շրջում էր Ասորիքի ու Կիլիկիայի կողմերում և ամրացնում եկեղեցիները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Ասորիքում ու Կիլիկիայում շրջելով՝ հաստատում էր եկեղեցիները։ |
Նրա համբավը տարածվեց ողջ Ասորիքով մեկ, և նրա մոտ բերեցին զանազան ցավերով ու տանջանքներով տառապող ամեն մի հիվանդի, դիվահարի, լուսնոտի, անդամալույծի, և Հիսուսը բժշկեց նրանց։
Նրանց միջոցով գրեցին այս նամակը. «Առաքյալները, երեցները և եղբայրներն Անտիոքում, Ասորիքում ու Կիլիկիայում հեթանոսներից եղող եղբայրներիդ ողջույն են հղում։
Հուդան և Շիղան, քանի որ նրանք էլ մարգարեներ էին, բազում խոսքերով հորդորեցին եղբայրներին և ամրապնդեցին նրանց։
Իսկ Պողոսը, դեռ շատ օրեր մնալով, եղբայրներին հրաժեշտ տվեց ու նավարկեց դեպի Ասորիք։ Նրա հետ էին նաև Պրիսկիլլան և Ակյուղասը։ Պողոսը Կենքրայում գլուխը խուզել էր, քանի որ ուխտավոր էր դարձել։
Երբ Կիպրոսը երևաց, այն թողեցինք ձախ կողմում, նավարկեցինք դեպի Ասորիք և իջանք Տյուրոս, քանի որ նավն այնտեղ էր իր բեռները թափելու։
Ոմանք այն ժողովարանից, որ կոչվում էր լիբիացիների, կյուրենացիների և ալեքսանդրիացիների, և ոմանք էլ, որ Կիլիկիայից ու Ասիայից էին, Ստեփանոսի հետ վիճելու ելան։