Այդ ընթացքում Բառնաբասն ու Սողոսն իրենց գործը կատարելուց հետո Երուսաղեմից վերադարձան Անտիոք։ Իրենց հետ վերցրել էին նաև Հովհաննեսին, որ Մարկոս էր կոչվում։
Գործք Առաքելոց 15:35 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ Պողոսն ու Բառնաբասը շրջում էին Անտիոքում և շատ ուրիշների հետ ուսուցանում ու ավետարանում էին Աստծու խոսքը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկ Պողոսն ու Բառնաբասը Անտիոքում էին մնում և ուրիշ շատերի հետ Տիրոջ խոսքն էին ուսուցանում ու քարոզում։ |
Այդ ընթացքում Բառնաբասն ու Սողոսն իրենց գործը կատարելուց հետո Երուսաղեմից վերադարձան Անտիոք։ Իրենց հետ վերցրել էին նաև Հովհաննեսին, որ Մարկոս էր կոչվում։
Անտիոքում գտնվող եկեղեցում կային մի քանի մարգարեներ և ուսուցիչներ՝ Բառնաբասը և Շմավոնը, որ կոչվում էր Նիգեր, Ղուկիոս Կյուրենացին, Մանայենը՝ Հերովդես չորրորդապետի դայեկորդին, և Սողոսը։
Այն ժամանակ բդեշխի փոխանորդը, պատահածները տեսնելով, հավատաց՝ զարմանալով Տիրոջ վարդապետության վրա։
Քարոզում էր Աստծու արքայությունը և անխափան ամենայն համարձակությամբ ուսուցանում էր Տեր Հիսուս Քրիստոսի մասին։
Մենք Քրիստոսն ենք քարոզում, խրատում ենք ամեն մարդու և ուսուցանում ենք ամեն մարդու ամենայն հոգևոր իմաստությամբ, որպեսզի ամեն մարդու կատարյալ դարձնենք Քրիստոս Հիսուսով։
որի համար ես կարգվեցի քարոզիչ և առաքյալ (ճշմարիտ եմ ասում Քրիստոսով և չեմ ստում), հեթանոսների ուսուցիչ՝ հավատով և ճշմարտությամբ։
Քարոզի՛ր Աստծու խոսքը, հայտարարի՛ր այն ամեն առիթով՝ պատեհ թե անպատեհ, հանդիմանի՛ր, սաստի՛ր, հորդորի՛ր մեծ համբերատարությամբ և ուսուցանելով։