Գործք Առաքելոց 15:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ամբողջ ժողովը լռեց. լսում էին Բառնաբասի ու Պողոսի պատմելը, թե Աստված նրանց ձեռքով ինչքան նշաններ և զարմանալի գործեր արեց հեթանոսների մեջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ողջ ժողովը լռեց. լսում էին Բառնաբասին ու Պողոսին, որոնք պատմում էին, թե Աստված հեթանոսների մեջ իրենց միջոցով որքա՛ն նշաններ ու հրաշքներ կատարեց։ |
Եվ երբ եկան ու հավաքեցին եկեղեցին, պատմեցին, թե Աստված նրանց հետ ինչքան բաներ արեց և թե ինչպես հեթանոսների առաջ հավատի դուռը բացեց։
Եկեղեցու կողմից ճանապարհ դրվելուց հետո նրանք շրջելով անցան Փյունիկեի և Սամարիայի միջով ու պատմեցին հեթանոսների դարձի մասին՝ մեծ ուրախություն պատճառելով բոլոր եղբայրներին։
Երբ Երուսաղեմ հասան, եկեղեցու առաքյալների ու երեցների կողմից ընդունվեցին. պատմեցին, թե Աստված ինչե՛ր արեց իրենց միջոցով։
Ողջունելով նրանց՝ մի առ մի պատմեց այն բաները, որ Աստված նրա ծառայության միջոցով արեց հեթանոսների մեջ։
Չեմ համարձակվում խոսել այն, ինչ Քրիստոսը չի գործել իմ միջոցով հեթանոսներին հնազանդեցնելու համար՝ խոսքով ու գործով,