Գործք Առաքելոց 14:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա լսեց Պողոսի խոսքերը, որը, նրան նայելով և տեսնելով, որ հավատ ունի փրկվելու, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա լսեց Պողոսի խոսքերը։ Պողոսը, նայելով նրան ու տեսնելով, որ փրկվելու հավատ ունի, |
Այդժամ Հիսուսը պատասխանեց նրան և ասաց. «Ո՛վ կին, մեծ է հավատդ, թող քո ուզածի պես լինի քեզ»։ Եվ այդ նույն ժամին նրա դուստրը բժշկվեց։
Երբ Հիսուսը լսեց, զարմացավ և ասաց իր հետևից գնացողներին. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, Իսրայելում անգամ այսպիսի հավատ երբեք չգտա։
Իսկ Հիսուսը, երբ շրջվեց և տեսավ նրան, ասաց. «Քաջալերվի՛ր, դո՛ւստր, քո հավատը քեզ փրկեց»։ Այդ ժամից կինն առողջացավ։
Հիսուսը նրան ասաց. «Գնա՛, քո հավատը փրկեց քեզ»։ Նրա աչքերն իսկույն բացվեցին, և ճանապարհին նա գնում էր Հիսուսի հետևից։
Հիսուսը, տեսնելով նրանց հավատը, անդամալույծին ասաց. «Որդյա՛կ, թող քո մեղքերը ներված լինեն քեզ»։
Հիսուսը ձեռքերը դարձյալ դրեց նրա աչքերի վրա։ Կույրը բացեց աչքերը և նայում էր, բժշկվեց և ամեն ինչ հստակ տեսնում էր։
Եվ ակնապիշ նայելով հրեշտակին՝ զարհուրեց ու ասաց. «Ի՞նչ է, Տե՛ր»։ Եվ հրեշտակը նրան ասաց. «Քո աղոթքներն ու քո ողորմությունները Աստծու առաջ ելան, և Աստված քեզ չի մոռանա։