Գործք Առաքելոց 13:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քանզի Աստված նույնը կատարեց մեզ՝ նրանց որդիների համար՝ հարություն տալով Հիսուսին, ինչպես գրված է երկրորդ Սաղմոսում. “Դու իմ Որդին ես, և ես այսօր ծնեցի քեզ” (Սաղ. 2.7)։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ քանի որ Աստված այն իրագործեց մեր մեջ, որ նրանց որդիներն ենք, Հիսուսին հարություն տալով, ինչպես գրված է երկրորդ սաղմոսում. "Դու իմ Որդին ես, ես այսօր ծնեցի քեզ" (Սաղ. 2.7)։ |
Իսկ երբ մեռելներից հարություն առավ, նրա աշակերտները հիշեցին, թե այս է, որ ասել էր, և հավատացին Սուրբ Գրքին ու Հիսուսի ասած խոսքին։
Եվ որ նրան հարություն տվեց մեռելներից ու այլևս ապականության չի դառնալու, այդ մասին այսպես է ասում. “Ձեզ պիտի տամ Դավթին խոստացված սրբությունները” (Ես. 55.3)։
ում Աստված հարություն տվեց՝ քանդելով մահվան կապանքները, քանի որ կարելի չէր, որ մահն իշխեր նրա վրա։
Նույնպես և Քրիստոսը ոչ թե ինքն իրեն փառավորեց քահանայապետ դառնալու համար, այլ նա, ով նրան ասաց. «Դու ես իմ որդին, ես այսօր ծնեցի քեզ» (Սաղ. 2.7)։