Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Գործք Առաքելոց 11:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Նրանց մասին այս լուրը Երուսաղեմում գտնվող եկեղեցու ականջն ընկավ։ Եվ Բառնաբասին անմիջապես ուղարկեցին՝ հասնելու մինչև Անտիոք։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Այս լուրը հասավ Երուսաղեմի եկեղեցու ականջին։ Եվ ուղարկեցին Բառնաբասին, որ գնա մինչև Անտիոք։

Տես գլուխը



Գործք Առաքելոց 11:22
16 Խաչաձեւ Հղումներ  

Առաքյալները և Հրեաստանի կողմերում գտնվող եղբայրները լսեցին, որ հեթանոսների մեջ էլ են ընդունել Աստծու խոսքը։


Ստեփանոսի դեմ կատարված հալածանքի հետևանքով ցրվածները հասան մինչև Փյունիկե, Կիպրոս ու Անտիոք։ Նրանք ոչ ոքի չէին քարոզում խոսքը, այլ միայն հրեաներին։


Եվ նրանց միջից որոշ մարդիկ՝ կիպրացիներ ու կյուրենացիներ, Անտիոք մտնելով, հույներին էլ էին դիմում՝ ավետարանելով Տեր Հիսուսին։


և նրան գտնելով՝ բերեց Անտիոք։ Ու նրանք երկուսով մի ամբողջ տարի հավաքվում էին եկեղեցում և ուսուցանում մեծաթիվ մարդկանց։ Աշակերտածներն առաջին անգամ Անտիոքում «քրիստոնյաներ» կոչվեցին։


Այդ օրերին Երուսաղեմից մարգարեներ իջան Անտիոք։


Եվ երբ Պողոսի ու Բառնաբասի և նրանց միջև շատ հակառակություն ու վեճ առաջացավ, վճռեցին, որ Պողոսն ու Բառնաբասը և նրանցից ոմանք այդ խնդրի համար Երուսաղեմ բարձրանան՝ առաքյալների և երեցների մոտ։


Այն ժամանակ առաքյալներին ու երեցներին և ամբողջ եկեղեցուն հաճելի թվաց իրենց միջից ընտրված մարդկանց Պողոսի և Բառնաբասի հետ Անտիոք ուղարկելը՝ Հուդային՝ Բարսաբբաս կոչվածին, և Շիղային, որոնք առաջնորդներից էին եղբայրների մեջ։


ու իջավ Կեսարիա, հետո ելավ վեր՝ Երուսաղեմ, և ողջույն տվեց եկեղեցուն, ապա իջավ Անտիոք։


Այս խոսքը հաճելի թվաց բոլոր հավատացյալներին, և ընտրեցին Ստեփանոսին, որ հավատով և Սուրբ Հոգով լցված մի մարդ էր, Փիլիպպոսին, Պրոքորոսին, Նիկանորասին, Տիմոնին, Պարմենասին, Նիկողայոսին, որ անտիոքցի նորադարձ էր։


Երբ Երուսաղեմում գտնվող առաքյալները լսեցին, թե Սամարիայում էլ են ընդունել Աստծու խոսքը, նրանց մոտ ուղարկեցին Պետրոսին և Հովհաննեսին,


Բայց Բառնաբասը նրան վերցրեց բերեց առաքյալների մոտ ու նրանց պատմեց, թե ինչպես ճանապարհին նա տեսել էր Տիրոջը, խոսել հետը և թե Դամասկոսում էլ Հիսուսի անունով համարձակ քարոզել։


Բայց երբ Կեփասն Անտիոք եկավ, ընդդիմացա նրան, որովհետև մեղադրելի ընթացքի մեջ էր։


Բայց հիմա, երբ Տիմոթեոսը ձեր մոտից մեզ մոտ եկավ և ձեր հավատի ու սիրո բարի լուրն ավետեց մեզ, և որ միշտ մեր բարի հիշատակն եք պահում ձեր մտքում և ցանկանում եք մեզ տեսնել, ինչպես որ մենք էլ ձեզ,