Գործք Առաքելոց 11:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ եթե Աստված միևնույն պարգևը հավասարապես տվեց նրանց, ինչպես և մեզ, երբ Տեր Հիսուս Քրիստոսին հավատացինք, ես ո՞վ էի, որ կարողանայի Աստծուն արգելք լինել»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ուրեմն եթե Աստված միևնույն պարգևը տվեց նրանց, ինչպես և մեզ, երբ Տեր Հիսուս Քրիստոսին հավատացինք, ապա ես ո՞վ էի, որ կարողանայի Աստծուն արգելք լինել»։ |
«Մի՞թե մեկը պիտի կարողանա իմ դատաստանը թյուրել, պիտի հանդիմանի՞ Աստծուն ու նրա առաջ պատասխա՞ն պիտի տա»։
Թլփատությունից դարձի եկած հավատացյալները, որոնք Պետրոսի հետ էին եկել, զարմացան, որ հեթանոսների վրա ևս Սուրբ Հոգու շնորհները հեղվում են.
«Ո՞վ կարող է արգելել, որ ջրով մկրտվեն սրանք, որոնք ևս Սուրբ Հոգին ընդունեցին, ինչպես և մենք»։