Ասում էին. «Հեռո՛ւ կաց ինձնից, մի՛ մոտեցիր ինձ, որովհետև ես սուրբ եմ»։ Դա ծուխն է իմ բարկության, որի մեջ ամեն օր բորբոքվում է կրակը։
Գործք Առաքելոց 10:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Պետրոսը նրանց ասաց. «Դուք ինքներդ գիտեք, որ հրեա մարդուն չի կարելի օտարազգու հետ շփվել կամ նրան մոտենալ, սակայն Աստված ինձ ցույց տվեց, որ մարդկանցից ոչ մեկին պետք չէ պիղծ կամ անմաքուր համարել. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Պետրոսը նրանց ասաց. «Դուք գիտեք, որ հրեա մարդուն օրինավոր չէ օտարազգի որևէ մեկին դիպչելը կամ մոտենալը. բայց Աստված ինձ պատվիրեց ոչ մի մարդու պիղծ կամ անմաքուր չհամարել։ |
Ասում էին. «Հեռո՛ւ կաց ինձնից, մի՛ մոտեցիր ինձ, որովհետև ես սուրբ եմ»։ Դա ծուխն է իմ բարկության, որի մեջ ամեն օր բորբոքվում է կրակը։
Տեսնելով, որ Հիսուսի աշակերտներից ոմանք անմաքուր ձեռքերով, այսինքն՝ անլվա էին հաց ուտում, բամբասեցին,
Փարիսեցին կանգնած էր մեկուսի և ինքն իրեն այս աղոթքն էր ասում. “Աստվա՛ծ իմ, շնորհակալ եմ քեզնից, որ ես նման չեմ ուրիշ մարդկանց, ինչպես հափշտակողները, անիրավներն ու շնացողները, և կամ ինչպես այս մաքսավորը։
Կայիափայի մոտից Հիսուսին տարան կուսակալի ապարանքը։ Թեև այգաբաց էր, բայց նրանք ապարանք չմտան, որպեսզի չպղծվեն և որպեսզի զատկական ընթրիքը կարողանան ուտել։
Եվ այդ խոսքի վրա նրա աշակերտները եկան ու զարմանում էին, որ նա խոսում էր այդ կնոջ հետ, բայց նրանցից ոչ ոք չասաց, թե՝ ի՞նչ ես ուզում կամ ի՞նչ ես խոսում դրա հետ։
Սամարացի կինը նրան պատասխանեց. «Դու, որ հրեա ես, ինչպե՞ս ես ինձնից՝ սամարացի կնոջից, խմելու ջուր ուզում» (որովհետև հրեաները սամարացիների հետ երբեք չէին շփվում)։
դրա համար էլ առանց առարկության եկա, երբ կանչվեցի։ Բայց այժմ հարցնում եմ ձեզ. “Ինչո՞ւ կանչեցիք ինձ”»։
Երկրորդ անգամ երկնքից ձայնն ինձ պատասխանեց. “Ինչ որ Աստված մաքրագործել է, դու այն պիղծ մի՛ համարիր”։