Եթե ամպն անգամ մեկ ամիս մնար ու հովանի լիներ խորանին, Իսրայելի որդիները բանակում էին ու չէին մեկնում։
Գործք Առաքելոց 1:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ նրանց հետ հացի հաղորդության ժամանակ պատվեր էր տալիս նրանց. «Երուսաղեմից չհեռանաք, այլ սպասե՛ք Հոր խոստումին, ինչպես որ լսեցիք ինձանից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որքան ժամանակ որ միասին էին, Հիսուսը նրանց պատվիրում էր. «Չհեռանա՛ք Երուսաղեմից, այլ Հոր խոստմա՛նը սպասեք, ինչպես որ ինձանից լսեցիք. |
Եթե ամպն անգամ մեկ ամիս մնար ու հովանի լիներ խորանին, Իսրայելի որդիները բանակում էին ու չէին մեկնում։
Իսկ եթե դուք, որ չար եք, գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդիներին, որչա՜փ առավել ձեր երկնավոր Հայրը բարիքներ կտա նրանց, ովքեր ուզում են իրենից»։
Եվ ահա ես կուղարկեմ ձեզ իմ Հոր խոստումը, իսկ դուք նստե՛ք Երուսաղեմ քաղաքում, մինչև որ երկնքից զորությամբ զգեստավորվեք»։
Երբ գա Մխիթարիչը, որին ես ձեզ կուղարկեմ Հորից, Ճշմարտության Հոգին, որ ելնում է Հորից, նա կվկայի իմ մասին.
Նա այս ասում էր Հոգու մասին, որն ընդունելու էին իրեն հավատացողները. քանի որ Հոգին դեռևս չունեին, որովհետև Հիսուսը դեռ փառավորված չէր։
ոչ թե ամբողջ ժողովրդին, այլ մեզ՝ վկաներիս, որ ի սկզբանե Աստծուց ընտրված էինք. մենք կերանք ու խմեցինք նրա հետ մեռելներից նրա հարություն առնելուց հետո։
Աստծու զորությամբ բարձրանալով՝ Հորից ընդունեց Սուրբ Հոգին, որ նրան խոստացված էր, այն առատորեն բաշխեց մեզ, ինչպես դուք այժմ տեսնում ու լսում եք.