Գործք Առաքելոց 1:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ չնայած որ մեր խմբի մեջ էր և մեզ պաշտոնակից ու ծառայակից էր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև նա էլ մեզանից մեկն էր և մասնակից էր այս ծառայությանը։ |
Եվ մինչ նա դեռ խոսում էր, ահա երևաց մի ամբոխ, և նա՝ Հուդա կոչեցյալը, տասներկուսից մեկը, առաջնորդում էր նրանց։ Երբ Հուդան մոտեցավ Հիսուսին, համբուրեց նրան (քանզի այս նշանն էր տվել նրանց, թե՝ «Ում ես համբուրեմ, նա՛ է, նրա՛ն բռնեք»)։
Մինչ աշխարհում նրանց հետ էի, ես պահում էի նրանց քո անունով, որն ինձ տվեցիր։ Ես պահեցի, ու նրանցից ոչ ոք չկորավ, բացի կորստյան որդուց, որպեսզի իրականանա գրվածը։
Այդ ընթացքում Բառնաբասն ու Սողոսն իրենց գործը կատարելուց հետո Երուսաղեմից վերադարձան Անտիոք։ Իրենց հետ վերցրել էին նաև Հովհաննեսին, որ Մարկոս էր կոչվում։
Բայց ես իմ անձը ոչ մի բանով այդքան հարգի չեմ համարում, որքան այն, որ ուրախությամբ ավարտեմ իմ ընթացքը և այն պաշտոնը, որ Տեր Հիսուսից ստացա՝ Աստծու շնորհների Ավետարանի մասին վկայելու։
Ողջունելով նրանց՝ մի առ մի պատմեց այն բաները, որ Աստված նրա ծառայության միջոցով արեց հեթանոսների մեջ։
Եվ ամեն ինչ Աստծուց է, որ մեզ հաշտեցրեց իր հետ Քրիստոսի միջոցով և մեզ տվեց հաշտության պաշտոնը։