Մեր հողի առաջին պտուղները և մեր ծառերի առաջին պտուղները ևս ամեն տարի կտանք մեր Աստծու տանը։
Գաղատացիներին 6:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա, որ աշակերտում է Աստծու խոսքին, թող իր բոլոր բարիքներից բաժին հանի իր ուսուցչին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Խոսքին աշակերտողը թող ուսուցչին բոլոր բարի բաներին մասնակից անի։ |
Մեր հողի առաջին պտուղները և մեր ծառերի առաջին պտուղները ևս ամեն տարի կտանք մեր Աստծու տանը։
Դուք և ձեր ընտանիքները դա կարող եք ուտել ամեն տեղ, որովհետև դա ձեր վարձն է Վկայության խորանում ձեր ծառայության դիմաց։
ո՛չ պարկ՝ ճանապարհի համար, ո՛չ երկու հագուստ, ո՛չ կոշիկ, ո՛չ էլ ցուպ։ Մշակն արժանի է իր կերակրին։
Հոժարեցին, որովհետև նաև պարտական են նրանց։ Իրոք, եթե հեթանոսները նրանց հոգևոր բարիքներին հաղորդակից եղան, պարտական են նաև նրանց նյութական կարիքներին մասնակից լինել։
Քարոզի՛ր Աստծու խոսքը, հայտարարի՛ր այն ամեն առիթով՝ պատեհ թե անպատեհ, հանդիմանի՛ր, սաստի՛ր, հորդորի՛ր մեծ համբերատարությամբ և ուսուցանելով։