Եվ երեսնյակի հրամանատար Ամեսսան Հոգուց ներշնչվելով՝ ասաց. «Հեսսեի որդի Դավի՛թ, գնացե՛ք դու և քո զորքը, խաղաղությո՜ւն քեզ և խաղաղությո՜ւն քո օգնականներին, քանի որ քո Աստվածն օգնեց քեզ»։ Դավիթն ընդունեց նրանց ու նրանց զորքի հրամանատարներ կարգեց։
Գաղատացիներին 6:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Խաղաղություն ու ողորմություն բոլոր նրանց վրա, ովքեր ապրում են այս սկզբունքի համաձայն, ինչպես նաև Աստծու Իսրայելի վրա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ բոլոր նրանց, ովքեր այս կանոնի համաձայն են վարվում, խաղաղություն լինի նրանց վրա, և Աստծու ողորմությունը՝ Իսրայելի վրա։ |
Եվ երեսնյակի հրամանատար Ամեսսան Հոգուց ներշնչվելով՝ ասաց. «Հեսսեի որդի Դավի՛թ, գնացե՛ք դու և քո զորքը, խաղաղությո՜ւն քեզ և խաղաղությո՜ւն քո օգնականներին, քանի որ քո Աստվածն օգնեց քեզ»։ Դավիթն ընդունեց նրանց ու նրանց զորքի հրամանատարներ կարգեց։
Ասափի՝ իմաստության երգ Աստվա՛ծ, ինչո՞ւ մերժեցիր ընդմիշտ. Քո սրտմտությունը սաստկացավ քո արոտի ոչխարների վրա։
Երբ Հիսուսը տեսավ իր մոտ եկող Նաթանայելին, նրա մասին ասաց. «Ահա իսկական մի իսրայելացի, որի մեջ նենգություն չկա»։
«Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովվեն և չվախենան։
Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք։ Այստեղ՝ աշխարհում, նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվե՛ք, որովհետև ես հաղթեցի աշխարհին»։
Ամենքիդ, որ Հռոմում եք, Աստծու սիրելիներիդ, սուրբ լինելու կոչվածներիդ, շնո՜րհ ձեզ և խաղաղությո՜ւն մեր Հայր Աստծուց և Տեր Հիսուս Քրիստոսից։
և նաև հայր լինի թլփատվածների, նրանց համար, ովքեր ոչ թե սոսկ թլփատված են, այլ ընթանում են նույն հավատի հետքերով, որ մեր հայր Աբրահամը ցուցաբերեց անթլփատ վիճակում։
որովհետև իսկական թլփատվածները մենք ենք, որ Աստծուն ծառայում ենք Հոգով և պարծենում ենք Քրիստոս Հիսուսով, և ոչ թե մարմնի վրա է մեր վստահությունը,
Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, կպահի ձեր սրտերն ու մտածումները Քրիստոս Հիսուսով։
Օրհնյա՜լ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ իր առատ ողորմությամբ մեռելներից Հիսուս Քրիստոսի հարությամբ մեզ վերստին ծնեց կենդանի հույսի համար.