Իբրև զրահ հագավ արդարությունը, իբրև սաղավարտ՝ գլխին դրեց փրկությունը, իբրև հանդերձ ու պատմուճան՝ իր վրա գցեց վրեժխնդրությունը, որ հատուցում տա նրանց։
Գաղատացիներին 4:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բայց լավ է միշտ նախանձախնդիր լինել բարուն և ոչ թե միայն այն ժամանակ, երբ ձեր մեջ եմ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սակայն լավ է բարի բանում միշտ նախանձախնդիր լինել և ոչ թե երբ ձեզ մոտ եմ։ |
Իբրև զրահ հագավ արդարությունը, իբրև սաղավարտ՝ գլխին դրեց փրկությունը, իբրև հանդերձ ու պատմուճան՝ իր վրա գցեց վրեժխնդրությունը, որ հատուցում տա նրանց։
Նրա աշակերտները հիշեցին, որ գրված է. «Քո տան նկատմամբ նախանձախնդրությունն ինձ պիտի ուտի» (Սաղ. 68.10(69.9ա))։
Ուրեմն, իմ սիրելի՛ եղբայրներ, եղե՛ք հաստատուն և մնացե՛ք անդրդվելի, միշտ ավելի՛ն արեք Տիրոջ գործի համար։ Իմացե՛ք, որ ձեր աշխատանքն անարդյունք չի մնա Տիրոջ առաջ։
Նրանք ձեր նախանձախնդրությունն են գրգռում ոչ բարի նպատակով և ուզում են խոչընդոտ լինել ձեզ, որպեսզի նախանձախնդիր լինեք իրենց հանդեպ։
Միայն թե Ավետարանին վայել ձևո՛վ ապրեք, որպեսզի ձեզ տեսնելու գամ կամ թե հեռու լինեմ, լսեմ ձեր մասին, որ հաստատուն եք մնում մե՛կ հոգով և միաշունչ պայքարում եք Ավետարանի հավատի համար։
Հետևաբար, սիրելինե՛րս, ինչպես որ ամեն տեսակետից հնազանդ եղաք, ոչ միայն իմ գալստյան ժամանակ, այլ առավել ևս այժմ, երբ հեռու եմ ձեզնից, ահով ու դողով աշխատե՛ք ինքներդ ձեր փրկության համար։
որն ինքն իրեն տվեց մեզ համար, որպեսզի մեզ փրկագնի ամեն տեսակ անօրենությունից և մաքրի՝ իր սեփական ժողովուրդը դարձնելով, բարի գործերի նախանձախնդիր։