Հովիդայեն բերել տվեց արքայի որդուն, նրա գլխին դրեց թագը, նրան հանձնեց Օրենքի գիրքը, նրան օծելով՝ թագավոր դարձրեց և ծափ զարկեց ու ասաց. «Կեցցե՛ արքան»։
Գաղատացիներին 4:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այս եմ ասում. այնքան ժամանակ որ ժառանգն անչափահաս է, ծառայից առավել չէ. չնայած որ ամբողջ ժառանգության տերն է, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այս եմ ասում. քանի դեռ ժառանգը երեխա է, ծառայից ոչնչով չի տարբերվում, թեև ամեն բանի տեր է։ |
Հովիդայեն բերել տվեց արքայի որդուն, նրա գլխին դրեց թագը, նրան հանձնեց Օրենքի գիրքը, նրան օծելով՝ թագավոր դարձրեց և ծափ զարկեց ու ասաց. «Կեցցե՛ արքան»։
Հեուի թագավորության յոթերորդ տարում թագավոր դարձավ Հովասը, որը քառասուն տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունը Սաբիա էր, Բերսաբեե քաղաքից։
Բայց նա, որ աղախնից էր, ծնվել էր բնական եղանակով, մինչ նա, որ ազատ կնոջից էր, ծնվել էր խոստման միջոցով։
Սակայն ինչպես այն ժամանակ բնական եղանակով ծնվածը հալածում էր նրան, որ ըստ Հոգու էր ծնվել, այդպես է նաև այժմ։
Ով հավատում է Աստծու Որդուն, նա իր մեջ իսկ ունի այս վկայությունը. ով չի հավատում Աստծու Որդուն, սուտ է հանում Աստծուն, քանի որ չի հավատում այն վկայությանը, որն Աստված վկայեց իր Որդու համար։