Գաղատացիներին 3:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այդպես Աբրահամը հավատաց Աստծուն, և դա նրան որպես արդարություն համարվեց (Ծնն. 15.6, Հռմ. 4.3)։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այդպես Աբրահամն Աստծուն հավատաց, և դա նրա համար արդարություն համարվեց (Ծնն. 15.6, Հռմ. 4.3)։ |
այլ նաև մեզ է համարվելու, որ հավատում ենք նրան, ով մեռելներից հարություն տվեց Հիսուսին՝ մեր Տիրոջը,
Եվ կատարվեց գրվածը, որն ասում է. «Աբրահամը հավատաց Աստծուն, և դա նրան արդարություն համարվեց» (Ծնն. 15.6), և նա Աստծուն բարեկամ կոչվեց։