Գաղատացիներին 2:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Միայն խնդրեցին, որ հիշենք աղքատներին, որ ջանացի ճշտորեն կատարել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ միայն թե աղքատներին հիշեինք, ինչն էլ հենց ջանացի կատարել։ |
այլ առատաձե՛ռն եղիր նրա նկատմամբ, նրան պարտք տո՛ւր այնքան, որքան կխնդրի նա իր կարոտության մեջ։
Մի՛ մոռացեք բարեգործությունը և ձեր ունեցած բարիքներին միմյանց մասնակից դարձնելը, քանզի այդպիսի պատարագներն են հաճելի Աստծուն։
Ով այս աշխարհի բարիքներից ունենա և տեսնի իր եղբորը մի բանի կարոտ ու փակի իր սիրտը նրա առաջ, Աստծու սերն ինչպե՞ս պիտի կարողանա բնակվել նրա մեջ։